Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-12-Ը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱՇԱԼԻ Է, ՏԱՎՈՒՇԸ՝ ԲԱՑԱՌԻԿ Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթին: Իր բնույթով եզակի այս միջոցառման նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XIII դար) հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ: Շաբաթվա ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, ավանդական գաթայի, փսալիի և այլ քաղցրավենիքների պատրաստման ցուցադրություն, ազգային

... Ավելին.

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՆՈՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Ծանոթանում ենք այս տարվա Հաղարծնի շաբաթի նոր կամավորների հետ! Ամեն մի կամավոր մի լույս ունի իր մեջ, և մենք անհամբեր սպասում ենք՝ մեր լույսն ու հույսը բաժանելու ձեզ հետ Հաղարծնում։ Հաղարծնի շաբաթի կազմակերպիչ խումբը շրջում է Տավուշի համայնքներով ու ծանոթանում նոր կամավորների հետ։ Լուսանկարները՝ Գոշ և Ազատամուտ համայնքներում հանդիպումներից։

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ․ հետ հայացք

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթի մասին պատմում են Բագրատ Սրբազանն ու փառատոնի կամավորները։ Վայելե՛ք Շողակաթ ՀԸ-ի պատրաստած գեղեցիկ հաղորդումը։ Շնորհակալություն Աննա Կարապետյանին, Մեսրոպ Ավետիսյանին և Վահե Սուքիասյանին։

... Ավելին.

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ

Հաղարծնի շաբաթվա կամավորների եզրափակիչ կանգառը Գանձասարն էր: Խաչվերացի տոնի օրը՝ սեպտեմբերի 17-ին, վանքում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Պատարագին մասնակցությունը Հաղարծնի շաբաթի կամավորների 2-օրյա ուխտագնացության ամփոփումն էր՝ իրենց կյանքը սիրով ու հաղթանակի ոգով շարունակելու ուխտով ու հանձնառությամբ: «Կանաչ շապիկները» լցրեցին նաև դպրաց դասի շարքերը. Սուրբ Պատարագն

... Ավելին.

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԴԱԴԻՎԱՆՔ

Սեպտեմբերի 16-17-ը Հաղարծնի շաբաթի կամավորներն անցկացրին Արցախում՝ ուխտաբար այցելելով Դադիվանք, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի ու Գանձասար: «Մենք այսօր իրոք երջանիկ սերունդ ենք, քանի որ մեր կյանքի ընթացքում Հայրենիքից տարածք ու հող չենք կորցրել, այլ ընդհակառակը՝ ազատագրել ենք: Այսօր մենք հաղթանակած իրականության մեջ ենք ապրում, որտեղ մեր արցունքները միայն ուրախության ու մեր զոհված եղբայրների, իրենց կյանքը

... Ավելին.

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇՈՒՇԻՈՒՄ

«Կանաչ շապիկները» Արցախում. Հաղարծնի շաբաթի կամավորների երկրորդ կանգառը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էր: Սահմանապահ Տավուշից՝ ազատագրված Արցախ ու Արցախի ազատագրության խորհրդանիշ դարձած Շուշի՝ տավուշցի երիտասարդների երթուղին ճանապարհ էր՝ արժևորելու այն խտացված ազատության զգացումը, որ գոյություն ունի Արցախ աշխարհում. «Երբ տղաները մուտք էին գործում Շուշի, բոլորի հայացքը դեպի Ղազանչեցոց եկեղեցին էր. Բոլորի հանդիպման վայրը եղավ այստեղ՝

... Ավելին.

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹ․ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ – ՄԱՍ 1

«Մթնոլորտը, մարդիկ,  համերաշխությունը ստիպում էին ժպտալ՝ մոռանալ տալով մեր խնդիրները…»․ Հրանտ Ղազումյան, Իջևան, Տավուշ պատմաբան Իրոք ընկալելու ինքդ քեզ,մոտ լինելու քո հավատին, ստեղծագործական նոր մտքերով լցվելու, լուսավորվելու համար արժեր մեկ շաբաթ ապրել եկեղեցու տարածաքում… Մենք այն եզակիներից էինք, ովքեր մեկ շաբաթ անցկացրին Հաղարծին վանական համալիրում: Հաղարծնի շաբաթ.հետաքրքիր, եզակի նախաձեռնություն: Մթնոլորտը, մարդիկ, համերաշխությունը ստիպում էին ժպտալ՝

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Տավուշի թեմը վերջին 2 տարիների ընթացքում մագնիսի պես իրեն է ձգում մեր ժողովրդի զավակներին» Երվանդ Երկանյան, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Առհասարակ, երբ ես ոտք եմ դնում Հաղարծնի վանք, յուրահատուկ զգացումներ եմ ունենում: Այնքան ներդաշնակ է, բնության մի կարևոր անբաժան մասն է կազմում մեր վանքը, որ ուղղակի մարդուն կտրում է առօրյայից, բարձրացնում է վեր, որտեղ բացի հոգևոր բարձր վայելքից ուրիշ զգացողություն ունենալ բնականաբար հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ եկեղեցում հնչում է մեր դարավոր

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Թող Հաղարծնի շաբաթը դառնա թթխմոր» Միքայել եպիսկոպոս Աջապահյան, առաջնորդ Շիրակի թեմի

Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգից հետո խոսքից. Այսօր վերստին համոզվեցի, որ բարձր արվեստը երբեք ավելին չի լինում. երբեք չես կարող ձանձրանալ, երբեք չես կարող հոգնել: Ես էլ եմ երգչախմբին շնորհակալություն հայտնում, բայց նախ և առաջ պետք է շնորհակալություն հայտնեմ այս ամենի գլխավոր հեղինակին և մեղավորին՝ Սրբազանին, ով արդեն

... Ավելին.



Translate »